ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի»

«Բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի»
18.09.2013 | 17:03

Հայաստանը մտադիր է շարունակել համակողմանի համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով` կարծում է արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: «Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան հնարավոր կլինի, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը»,-ասել է Էդուարդ Նալբանդյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող նախարարը Վարշավայից մեկնելու է Հռոմ` մասնակցելու Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բացմանը, որը 2013-ի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված չէ:

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ